Kentron TV Official channel - видео - все видео
Новые видео из канала RuTube на сегодня - 20 April 2026 г.
Новые видео из канала RuTube на сегодня - 20 April 2026 г.
www.kentron.tvՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարել է 4 հաղթանակ և դարձել ոսկե մեդալակիր: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Մելիքյանի հաղթական գոտեմարտերն ամփոփել է Արամ Մանուկյանը: 29.10.2019Սիրիայում պատերազմի վերսկսումը Միացյալ Նահանգների իմացությամբ ու նաև թույլտվությամբ է կատարվել: Փորձագետները կարծում են, որ միջազգային հանրության ու երկրների ղեկավարների դատապարտող հայտարարությունները ուշացած են, քանի որ Սիրիայի սահմանին Թուրքիան տևական ժամանակ գործողություններ էր պլանավորում: Մասնագետները դժվարանում են նախանշել իրավիճակի հանգուցալուծման ժամկետները, բայց վստահ են՝ եթե Սպիտակ տունը ցանկանա, կարող է զսպել Թուրքիային:Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից այս գիշեր ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ըմբիշներին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Անակնկալ էր սպասվում հատկապես օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Գյումրեցի մարզիկի երկրպագուները օդանավակայան էին բերել խորհրդանշական հսկա արջ: 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ թեկնածուները փորձում են ամրապնդել դիրքերը: Դոնալդ Թրամփի կառավարման ընթացքում գոնե մեկ օր ԶԼՄ-ները հանգիստ չտվեցին շիկահեր միլիարդատիրոջը՝ հատկապես քննադատելով նրա արտաքին քաղաքականությունը: Օբամայի նախագահության օրոք Իրանի հետ միջուկային պայմանագրի խզում, Կուբայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների չեղարկում, լարված հարաբերություններ ավանդական դաշնակիցների և գործընկերների հետ: Սա արտաքին քաղաքական ներկայացվող անհաջողությունների ընդամենը մի մասն է: Եվ ահա ընտրությունից մոտ մեկ տարի առաջ Թրամփը որոշել է ցնցել ամերիկացիներին և գնել ԱՄՆ-ի համար աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան: Եթե գործարքը կայանա, ապա Միացյալ Նահանգները կշրջանցի Կանադային և կդառնա մեծությամբ 2-րդ երկիրը Ռուսաստանից հետո:Թուրքիան ներխուժում է ՍիրիաԵվրոպայում անոմալ շոգը նոր ռեկորդներ է սահմանում. «թիրախում» Իտալիայի 14 քաղաքներն ենԲաքվում Տուսկի ադրբեջանամետ հայտարարությունները մտահոգիչ են.արձագանք ԱրցախիցԱդրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն. Կաջակցի՞ ԱՄՆ-ն ԱրցախինՊուտինին հայհոյող լրագրողը՝ ռուս-վրացական սկանդալի պատճառ